Վանաձորում ՀՀԿ համամասնական ցուցակի անդամներին հրահանգվել է 4 միլիոն դրամ ուղղել նախընտրական ծախսերին. ՀԺ
09:00 08/09/2016

Վանաձորում ՀՀԿ համամասնական ցուցակի անդամներին հրահանգվել է 4 միլիոն դրամ ուղղել նախընտրական ծախսերին. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ին հասած տեղեկություններով, հոկտեմբերի 2-ին Վանաձորում նշանակված ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի անդամներին հրահանգվել է 4 միլիոն դրամ ուղղել կուսակցության նախընտրական ծախսերին։ՀՀԿ ցուցակի անդամներն այդ մասին իմացել են ցուցակում ընդգրկվելուց հետո միայն։

 ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, սակայն, թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, թե նման բան չկա. «Այդ ի՞նչ արտառոց բան է, նման երևույթ չկա, ես տեղեկացված չեմ, և նման բան չի կարող լինել։ Ժողովրդական բանահյուսության շարքից հարցերին չեմ կարող պատասխանել»։ 

Placeholder
Վանաձորում ՀՀԿ համամասնական ցուցակի անդամներին հրահանգվել է 4 միլիոն դրամ ուղղել նախընտրական ծախսերին. ՀԺ