Ալկասեր. «Բարսելոնում» իմ դերը կորոշի մարզիչը»
«Բարսելոնի» նոր հարձակվող Պակո Ալկասերը պատրաստակամություն է հայտնել՝ անելու այն, ինչ կհանձնարարի թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։ Ի սկզբանե կատալոնյան ակումբն Ալկասերի տրանսֆերը «Վալենսիայից» գնել է միայն այն բանի համար, որ պահեստային խաղացող ունենա, ով ցանկացած պահի պատրաստ կլինի՝ փոխարինելու Լիոնել Մեսսիին, Նեյմարին կամ Լուիս Սուարեսին։
«Բարսելոնում» իմ դերը կորոշի մարզիչը։ Մրցաշրջանը երկար է, առջևում շատ խաղեր կան, և ամեն ինչ կարող է պատահել։ Բոլոր ֆուտբոլիստները կձգտեն հնարավորությունների սահմաններում օգտակար լինել թիմին։ Այդ առումով ես բացառություն չեմ»,- Ալկասերի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան