Ալպերում 110 մարդ է արգելափակվել ճոպանուղու խցիկներում
Աշխարհում
10:49 09/09/2016
Հայաստան

Ալպերում 110 մարդ է արգելափակվել ճոպանուղու խցիկներում

Արևմտյան Ալպերի Մոնբլան լեռով անցնող ճոպանուղու խցիկներում մոտ 110 մարդ մնացել է արգելափակված: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն հղում անելով տարածաշրջանի Ներքին գործերի նախարարության կայքին:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ճոպանուղու տեխնիկական խնդիրների պատճառով:
Ֆրանսիացի և իտալացի փրկարարները միջոցներ են ձեռնարկում  արգելափակված մարդկանց դուրս հանելու համար:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մինչ մութն ընկնելը չորս ուղղաթիռով 65 մարդ տարհանվել է: Փրկարարական աշխատանքները դադարեցվել են եղանակային վատ պայմանների պատճառով: Մնացած 50 հոգին կշարունակի մնալ ճոպանուղու վրա մինչև հաջորդ առավոտ:

Placeholder
Ալպերում 110 մարդ է արգելափակվել ճոպանուղու խցիկներում