Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Ակոպովի ինքնասպանությունը հետաքննում է օմբուդսմենը
Վրաստանի հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին պահանջել է Գլդանի №8-րդ բանտում ինքնասպանություն կատարած բանտարկյալ Նոդար Ակոպովի բանտախցի վիդեոտեսագրությունը: Այս մասին գրում է jnews.ge կայքը:
Հիշեցնենք, որ Նոդար Ակոպովը մեղադրվում էր Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին սպանելու մեջ, նա ինքնասպանություն է գործել օգոստոսի 27-ին: Նոդար Ակոպովի մահվան փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115- րդ հոդվածի համաձայն` հասցնել ինքնասպանության:
«Ակոպովի կալանքի պայմանները նորմալ էին, բայց նա երկու անգամ փորձել է ինքնասպան լինել, որի պատճառով նրան տեղափոխել են մենախուց», – հաղորդել է Վրաստանի հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին՝ հավելելով, որ տղամարդուն մահացած են գտել խցի լոգարանում:
Նա նշել է, որ Ակոպովի խցիկում տեղադրված էր վիդեոհսկողություն: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ դեռ չկա որևէ ապացույց, որ, Ակոպովի հանդեպ բռնի գործողություններ են ձեռնարկվել այլ բանտարկյալների կամ պահակախմբի կողմից:
Հանրային պաշտպանի գրասենյակը հարցում է ուղարկել դատախազություն տրամադրելու բանտարկյալի տեսագրությունը, ով ենթադրաբար ինքնասպանություն է գործել:
«Մենք նամակ ենք ուղարկել` պահանջելով տրամադրել այս դեպքի վերաբերյալ բոլոր տվյալները, որպեսզի համոզվենք այն բանում, որ Ակոպովի հանդեպ բռնություն չի կիրառվել», – հայտարարել է Ուչա Նանուաշվիլին:
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվողը կալանավայրում ինքնասպան է եղել
- Վաչիանում ոչ-ոք չի հավատում, որ դաժան սպանությունը մի հոգի է կատարել. «Ջավախք նյուզ»
- Տեղի է ունեցել Ախալքալաքում սպանված հայ ընտանիքի հուղարկավորությունը
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործը բացահայտվել է
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործով ձերբակալված կա
- Ախալքաքում հայ ընտանիք է սպանվել
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց