Անդրես Ինյեստա. «Մինչև Գվարդիոլան «Բարսելոնը» հստակ խաղաոճ չուներ»
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան նշել է, որ իր վարպետության մակարդակով պարտական է թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային։
«Երբ «Եվրո-2008»-ից հետո վերադարձանք ակումբ, հասկացանք, որ Գվարդիոլայի օրոք ամեն ինչ կփոխվի։ Այդ օրվանից հետո մեր գործերն այլ ընթացք են ստացել։ Մինչև Գվարդիոլան «Բարսելոնը» հստակ խաղաոճ չուներ, իսկ մենք դրա կարիքն ունեինք։ Այդ բոլոր գաղափարները մեզ բացատրվեցին առաջին մարզումների ընթացքում։ Օրինակ՝ գնդակը կորցնելուց հետո մրցակցին նրա կիսադաշտում պրեսինգի ենթարկելը։ Նա օգնեց ինձ՝ դառնալու ավելի ուժեղ ֆուտբոլիստ»,- Ինյեստայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։