Արցախում մասնագիտական հանձնաժողովը քննարկվել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր հրավիրել է իր հերթական նիստը՝ շարունակելով սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումները: Այս մասին հայտնում են ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը որոշ նկատառումներ է ներկայացրել՝ կապված գործողությունների ժամանակացույցի հետ: Հաշվի առնելով գործընթացի սկզբում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետների փոփոխությունները և մասնագիտական հանձնաժողովի առաջարկությունը՝ ԼՂՀ նախագահի սեպտեմբերի 6-ի հրամանագրով սահմանադրական բարեփոխումների նախագծի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ս.թ. նոյեմբերի 20-ը:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ ներկայացրած սահմանադրական հայեցակարգը նման է ամերիկյան մոդելին. Շ.Քոչարյան
- ԼՂՀ նախագահը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան