Բարտոմեու. «Մեսսին «Բարսելոնի» հետ հավերժական պայմանագիր ունի»
«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտնել է հարձակվող Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագիր ստորագրելու մտադրության մասին։ Հիշեցնենք, որ կատալոնյան ակումբի հետ արգենտինացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ.։
«Մեսսին «Բարսելոնում» կմնա այնքան, որքան ինքն է ցանկանում։ Նա լավագույն խաղացողն է ֆուտբոլի պատմության մեջ և խաղում է մեր թիմում։ Մենք շատ երջանիկ ենք, որովհետև նա շատ կարևոր է ակումբի, երկրպագուների ու ողջ ֆուտբոլի համար։ Իհարկե, առաջիկա ամիսներին նրա հետ կքննարկենք պայմանագրի երկարաձգման հարցը, որովհետև նա գիտի, որ «Բարսելոնի» հետ հավերժական պայմանագիր ունի։ Նրա համար ոչ մի սահմանափակում չկա. ինքն է որոշում իր սահմանները։
Մեսսին 29 տարեկան է, տաղանդավոր է, ամբիցիոզ, գտնվում է գերազանց մարզավիճակում և դեռ երկար տարիներ ֆուտբոլ կխաղա։ Մեսսին, իհարկե, կշարունակի խաղալ «Բարսելոնում»,- Բարտոմեուի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց