Բեյլ. «Ռեալի» համար Իսպանիայի առաջնությունում հաղթելը կարևոր է»
Մադրիդյան «Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը նշել է, որ այս մրցաշրջանում ուզում է նվաճել բոլոր մրցանակները։ Ուելսի ազգային հավաքականի ֆուտբոլիստը շեշտել է, որ այդպիսի ակումբում միշտ մեծ հաղթանակների մասին ես երազում։
«Կձգտենք հաղթել բոլոր մրցաշարերում։ «Ռեալի» համար Իսպանիայի առաջնությունում հաղթելը կարևոր է, որովհետև մենք արդեն երկար ժամանակ է՝ չենք կարողանում հաղթել ազգային առաջնությունում։ «Օսասունայի» հետ առաջիկա խաղը լավատեսություն է հաղորդում. այն բարդ կլինի, սակայն մեր գրեթե բոլոր խաղացողներն արդեն շարքում են»,- Բեյլի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Ավելացնենք, որ վերջին անգամ «Ռեալն» Իսպանիայի առաջնությունում հաղթել է 2011-2012 թթ. մրցաշրջանում, Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ։