Գանդինին՝ «Ռոմայի» գործադիր տնօրեն
Սպորտ
13:17 09/09/2016
Աշխարհ

Գանդինին՝ «Ռոմայի» գործադիր տնօրեն

Ումբերտո Գանդինին պաշտոնապես նշանակվել է «Ռոմայի» գործադիր տնօրեն։ Այդ պաշտոնում, ինչպես տեղեկացնում է sports.ru-ն, նա փոխարինել է Իտալո Ցանցիին։

«Անհամբերությամբ եմ սպասում աշխատանքին փորձ ու գիտելիքներ ունեցող այնպիսի մի մարդու հետ, ինչպիսին Գանդինին է։ «Ռոմայում» բոլորն էլ ուրախ են, որ նա միացել է մեզ»,- ասել է «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան։

Գանդինին իր պարտականությունների կատարմանը կանցնի սեպտեմբերի 12-ից։ Մինչև «Ռոմայում» նշանակվելը նա 23 տարի աշխատել է «Միլանում»։
 

Placeholder
Գանդինին՝ «Ռոմայի» գործադիր տնօրեն