Գլխավոր դատախազի թեկնածուն ԱԺ-ում հանդիպումներ է անցկացնում
Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը այս պահին Ազգային ժողովում սկսել է խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները: Երեկ նա հանդիպել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, իսկ այսօր՝ Հանրապետական խմբակցության անդամներին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Panorama.am-ին ասաց, որ այսօր իրենց խմբակցությունում թեկնածուի հետ հանդիպում չի ծրագրվում, քանի որ իրենք նախընտրական հանդիպումներ են անցկացնում Վանաձորում:
Սահմանադրության 103-րդ հոդվածը ամրագրում է. «Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ»:
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական էր ներկայացրել, Արթուր Դավթյանը օգոստոսի 4-ին նշանակվեց գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան