Թիմ Բերթոնը Փառքի ծառուղում թողել է իր ձեռքերի և ոտքերի հետքերը
Հասարակություն
20:23 09/09/2016
Աշխարհ

Թիմ Բերթոնը Փառքի ծառուղում թողել է իր ձեռքերի և ոտքերի հետքերը

Ամերիկացի ռեժիսոր Թիմ Բերթոնը Հոլիվուդի Փառքի ծառուղում ցեմենտի մեջ թողել է իր ձեռքերի և ոտքերի հետքերը: Reuters-ին հղում անելով այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:: Միջոցառումը տեղի է ունեցել TCL Չինական թատրոնի մոտ:

«Սա հրաշալի է: Ինձ դուր են գալիս տարօրինակ բաները, իսկ սա հրաշալի տարօրինակ բան է»,- ասել է Բերթոնը:

Դերասանի խոսքով՝ ինքը մեծացել է Լոս Անջելեսում և երեխա ժամանակ հաճախ է զբոսնել այդ մայթով, այնպես որ՝ տեղի ունեցածը «իսկապես առանձնահատուկ, սյուրռեալիստական պատիվ է»:

Թիմ Բերթոնի հայտնի ֆիլմերից են «Բեթմենը վերադառնում է» (1992), «Չարլին և շոկոլադե ֆաբրիկան» (2005), «Ալիսան հրաշքների աշխարհում» (2010):

 

Placeholder
Թիմ Բերթոնը Փառքի ծառուղում թողել է իր ձեռքերի և ոտքերի հետքերը