ԿԺԴՀ-ն փորձարկել է իր պատմության մեջ ամենահզոր ատոմային ռումբը
Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը պաշտոնապես հայտարարել է հերթական միջուկային փորձարկման մասին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, համապատասխան հաղորդագրությունը տարածել Է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Կորեայի Աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեն շնորհավորել է գիտնականներին, տեխնոլոգներին, ովքեր իրականացրել են փորձարկումը: Նաև նշվում է, որ միջուկային զենքի խնդիրներով զբաղվող ինստիտուտն ասել է, որ պայթյունը «բացասական ազդեցություն չի թողել շրջակա միջավայրի վրա»:
Ավելի վաղ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հյուսիսը փորձարկել է իր պատմության մեջ ամենահզոր ատոմային ռումբը: Գերատեսչությունը նշում է, որ պայթյունի հզորությունը գնահատվում է մոտավորապես 10 կիլոտոննա: Համեմատության համար նշվում է, որ այս տարվա հունվարին փորձակված ռումբի հզորությունը կազմել է 6 կիլոտոննա:
Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի նոր միջուկային փորձարկումը կխորացնի Փենյանի մեկուսացումը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան