Սերժիկ Ավետիսյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սերժիկ Ավետիսյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաս-տանի Հանրապետության դատական օրենսգրքի 150-րդ հոդվածը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 2-ի ԱԽ-18-Ո-14 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Սերժիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի լիազորությունները»,- նշված է Նախագահի հրամանագրում: