Հալեպ տանող ճանապարհները բաց են, բայց վտանգավոր. «Արևելք»
Աշխարհում
10:28 09/09/2016
Աշխարհ

Հալեպ տանող ճանապարհները բաց են, բայց վտանգավոր. «Արևելք»

Հալեպ տանող երկու հիմնական ճանապարհը շարունակում են բաց մնալ: Այս մասին գրում է «Արևելք»-ը:

Դեպի Հալեպ տանող Քասթելոյի գլխավոր ճանապարհը թեև բաց է, սակայն  դրա շուրջ գտնվող ահաբեկիչների դիրքերը ճանապարհը դարձնում են վտանգավոր:

Սիրիական բանակն իր հսկողության տակ է առել Հալեպի հարավ-արևմտյան հատվածում գտնվող   Րամուսա  ավանը: Շուրջ մեկ ամիս առաջ Րամուսանն անցել էր ընդդիմադիր ջոկատների հսկողության տակ: Սիրիական բանակին հաջողվել է ոչ միայն վերականգնել մեկ ամիս առաջ կորցրած դիրքերը, այլ ընդդիմադիրների պաշարման օղակն ավելի է սեղմել: Սիրիական բանակից հայտնել են, որ Րամուսայի ճանապարհն առաջիկա ժամերին բացվելու է քաղաքացիների առջև

Placeholder
Հալեպ տանող ճանապարհները բաց են, բայց վտանգավոր. «Արևելք»