Հովհաննես Հարությունյանի կոտրվածքը կպել է, և նա չի վիրահատվի
Այսօր բժիշկները հետազոտել են «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին և որոշել՝ Հովհաննես Հարությունյանը չի վիրահատվի: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Խնդիրն այն է, որ Հովհաննեսի կոտրվածքը շատ լավ համադրվել է և կպել է։ Դեռ երկու ամիս նրա ոտքը պետք է հատուկ գիպսային վիրակապի մեջ լինի, որպեսզի շարժումները արգելափակված լինեն: Երկու ամիս հետո Հովհաննեսի մոտ, վստահ եմ, ոչ մի բան պետք չէ անել: Հիմա նրան պետք չէ վիրահատել», -բացատրեց բժիշկը: