Ֆիլիպինների նախագահը հիմա էլ Պան Գի Մունին է վիրավորել
Օրերս ԱՄՆ նախագահ Օբամայից հայհոյելու համար ներողություն խնդրած Ֆիլիպինների նախագահը հիմա էլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է վիրավորել: Պան Գի Մունին նա հիմար է անվանել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Ես ասել եմ՝ դու ընդամենը մի հիմար ես: Ես կշարունակեմ իմ արշավը հանցագործների դեմ, ես նրանց համար չեմ ցավում: Ինձ համար միևնույն է: Ես Ֆիլիպինների նախագահն եմ, ոչ թե միջազգային հանրության հանրապետության» ,-հեռակա դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ասել է Ռոդրիգո Դուտերտեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ նա ԱՄՆ նախագահաին «պոռնիկի զավակ» էր որակել: Ամեն ինչ սկսվել էր այն բանից, որ Օբաման Ֆիլիպիններում թմրանյութերի դեմ մղվող պայքարը շատ դաժան ու խիստ էր գնահատել, որի ընթացքում խախտվում են մարդու իրավունքները:
Ֆիլիպինների նախագահը հայտարարել էր, որ չի ցավում սպանված հանցագործների համար, քանի որ ցանկանում է, որ ժողովուրդն իր երկրում ապրի ազատ ու անվտանգ: Ֆիլիպինների նախագահը նման կտրուկ արձագանք է տալիս նաև այդ հարցին խառնվող այլ երկրների ներկայացուցիչներին: