Մարուան Ֆելլաինի. «Կաշխատեմ արդարացնել Մոուրինյոյի վստահությունը»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելլաինին շեշտել է, որ գոհ է Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ մարզումային գործընթացից։ Ֆուտբոլիստը հասկացրել է, որ մտադիր է արդարացնել մարզչի վստահությունը։
«Ես զարմացած չեմ, որ հիմա խաղում եմ իմ իսկական դիրքում,- Ֆելլաինիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մոուրինյոն լավ գիտի իմ ուժեղ որակները։ Վան Գալը նույնպես վստահում էր ինձ, բայց հիմա ես իմ դիրքում եմ խաղում։ Կաշխատեմ արդարացնել Մոուրինյոյի վստահությունը։ Նրա ղեկավարությամբ մարզումները միշտ հետաքրքիր են, քանի որ ամեն օր ինչ-որ նոր բան ենք անում»։