Մարտինեսը ֆուտբոլիստներին արգելել է ծխել և ուշանալ
Սպորտ
12:18 09/09/2016
Աշխարհ

Մարտինեսը ֆուտբոլիստներին արգելել է ծխել և ուշանալ

Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ուժեղացրել է կարգապահությունը լրացուցիչ կանոնների միջոցով։ Պարապմունքից կամ որևէ այլ միջոցառումից ուշացումը կտուգանվի 1000 եվրոյով։ Մարտինեսը նաև արգելել է ֆուտբոլիստներին ծխել։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։

Բելգիական ընտրանու նախկին գլխավոևր մարզիչ Մարկ Վիլմոտսը խոստովանել է, որ գիտի «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանի վնասակար սովորույթի մասին, սակայն դրան հատուկ նշանակություն չի տալիս։
 

Placeholder
Մարտինեսը ֆուտբոլիստներին արգելել է ծխել և ուշանալ