Պլիշկովա. «Ամեն օր չես մտնում «US Open»-ի եզրափակիչ»
Սպորտ
14:58 09/09/2016
Աշխարհ

Պլիշկովա. «Ամեն օր չես մտնում «US Open»-ի եզրափակիչ»

Չեխ Կարոլինա Պլիշկովան, ով «US Open»-ի կիսաեզրափակչում պարտության է մատնել ամերիկուհի Սերենա Ուիլյամսին, հայտարարել է, որ գոհ է հանդիպման արդյունքից։ Եզրափակչում նա կխաղա Անգելիկ Կերբերի հետ։

«Միշտ երազել եմ մտնել կիսաեզրափակիչ, եզրափակիչ, նվաճել «US Open»-ի հաղթողի կոչումը,- Պլիշկովայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Այս հաղթանակը մեծ արդյունք է ինձ համար, սակայն դա չի նշանակում, որ ես կանգնել եմ։ Մնում է կատարել ևս մեկ քայլ։ Ամեն բան կանեմ, որպեսզի հաղթեմ։ Երջանիկ եմ։ Ամեն օր չէ, որ Նյու Յորքի կենտրոնական կորտում կարող ես խաղալ Սերենա Ուիլյամսի հետ, ամեն օր չէ, որ մտնում ես «US Open»-ի եզրափակիչ»։
 

Placeholder
Պլիշկովա. «Ամեն օր չես մտնում «US Open»-ի եզրափակիչ»