Պույոլ. «Մեսսիի վնասվածքը մեծ ռիսկ չի ենթադրում»
«Բարսելոնի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի վնասվածքի մասին։ Պույոլը կարծում է, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ու երկրպագուները լրջորեն անհանգստանալու պատճառ չունեն։
«Դա այնպիսի վնասվածք է, որ վիճակի բարելավման երաշխիք չես ունենա, եթե չխաղաս։ Ես դա զգացել եմ իմ օրինակով ու գիտեմ, թե խոսքն ինչի մասին է։ Մեսսին շատ ուժեղ է։ Շատերը կուզեին, որ նա հանգստանա, սակայն այդ վնասվածքը մեծ ռիսկ չի ենթադրում»,- Պույոլի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Մեսսին բողոքել է, որ ցավեր ունի աճուկի մասում, սակայն բժշկական հետազոտությամբ պարզվել է, որ խնդիրը վերաբերում է ձախ ազդրի մկանին։ Չի բացառվում, որ արգենտինացի ֆուտբոլիստը մասնակցի «Ալավեսի» հետ «Նոու Կամպում» սեպտեմբերի 10-ին կայանալիք Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի հանդիպմանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան