Ջոլին ՄԱԿ-ի գագաթաժողովում խաղաղապահների սեռական բռնությունների մասին ելույթ է ունեցել
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովի ժամանակ: «Գազետա.ռու»-ն գրում է, որ նա 80 երկրների պատվիրակներին հայտարարել է, որ խաղաղապահների կողմից կանանց և երեխաների նկատմամբ սեռական բռնությունները հարցականի տակ են դնում կազմակերպության հեղինակությունը:
Ջոլին կոչ է արել պատժել նման հանցագործություններ կատարող խաղաղապահներին: Նա նաև հաղորդել է, որ անհրաժեշտ է մշակել նոր մոտեցում խաղաղապահության և խաղաղապահ առաքելություններին ավելի շատ կանանց ներգրավելու համար:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ գագաթաժողովի առանցքային թեմաներից է եղել խաղաղապահների կողմից բռնությունները կանանց նկատմամբ: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության քարտուղար Մայքլ Ֆալլոնն էլ կոչ է արել այդ հարցում «զրոյական հանդուրժողականության» սկզբունք կիրառել այս հարցում:
Դերասանուհին 2002-ից սկսած աշխատում է ՄԱԿ-ում՝ որպես փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի բարի կամքի դեսպանն է: