ՌԴ-ի դրոշը պարզած բելոռուսը զրկվել է հավատարմագրից
Սպորտ
09:57 09/09/2016
Աշխարհ

ՌԴ-ի դրոշը պարզած բելոռուսը զրկվել է հավատարմագրից

Միջազգային պարալիմպիկ կոմիտեն պատժել է Բելառուսի պատվիրակության ներկայացուցչին։ Այդ երկրի սպորտի ու տուրիզմի նախարարության աշխատակից Անդրեյ Ֆոմոչկինը, ով «Պարալիմպիադա-2016»-ի ընթացքում տարել է Ռուսաստանի Դաշնության դրոշը, այլևս իրավունք չունի ներկա լինել մրցումներին։ Այս մասին հայտնում է eurosport.ru-ն։

Բելառուսի պատվիրակության ակցիան համաձայնեցված չի եղել ՄՊԿ-ի հետ, որն ավելի վաղ հայտարարել էր, թե ռուս մարզիկների նկատմամբ համերաշխության ցանկացած ժեստ անթույլատրելի է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը ՄՊԿ-ի որոշմամբ չի մասնակցում Պարալիմպիկ խաղերին։
 

Placeholder
ՌԴ-ի դրոշը պարզած բելոռուսը զրկվել է հավատարմագրից