«Ռեալն» ու «Ատլետիկոն» չեն կարող նոր ֆուտբոլիստների գրանցել մինչև 2018 թ. հունվարը
Սպորտ
10:18 09/09/2016
Աշխարհ

«Ռեալն» ու «Ատլետիկոն» չեն կարող նոր ֆուտբոլիստների գրանցել մինչև 2018 թ. հունվարը

ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն պաշտոնապես մերժել է մադրիդյան «Ռեալի» ու «Ատլետիկոյի» բողոքը, որն իսպանական ակումբները ներկայացրել էին՝ ի պատասխան ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի՝ հաջորդ երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստների գրանցելու արգելքի վերաբերյալ որոշման։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։

Այսպիսով՝ մադրիդյան ակումբները մինչև 2018 թ. հունվարը չեն կարող պայմանագրեր կնքել նոր խաղացողների հետ։

«Արքայական ակումբն» արդեն արձագանքել է կարգապահական կոմիտեի այդ որոշմանը և մտադիր է ևս մեկ բողոքարկում ներկայացնել, այս անգամ՝ Լոզանի մարզական արբիտրաժային դատարան։

Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Ատլետիկոն» նման պատժի են արժանացել մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ստորագրման գործում տրանսֆերային կանոնների խախտման համար։
 

Placeholder
«Ռեալն» ու «Ատլետիկոն» չեն կարող նոր ֆուտբոլիստների գրանցել մինչև 2018 թ. հունվարը