Ռուսաստանի երեխաների իրավունքների նոր պաշտպանը վեց երեխաների մայր է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեխաների իրավունքների նոր պաշտպան է նշանակել: Պավել Աստախովին այդ պաշտոնում կփոխարինի Աննա Կուզնեցովան:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, Կուզնեցովան վեց երեխաների մայր է, Ընտանիքի պաշտպանության ասոցիացիայի գործադիր տնօրենն է, Մայրերի, երեխաների, ընտանիքի աջակցության բարեգործական հիմնադրամի նախագահն է:
Աստախովն աշախատանքից ազատվել է երեկ, ըստ ռուսական լրատվամիջոցների, սեփական ցանկությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան