Զարմանում եմ, թե այն ժամանակ ինչու չէին պաշտպանում ռեֆորմատոր քաղաքապետին. Սաֆարյան
«Կարեն Կարապետյանը որպես մենեջեր, որպես գործի կազմակերպիչ՝ լավագույններից մեկն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նոր վարչապետի թեկնածուին էր ներկայացնում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
«Ինչպես հանրապետության մեջ նախագահը նշեց, սպասելու ժամանակ չկա, երկրում կուտակված խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն և անկախ ամեն ինչից, թե հայ մարդը որտեղ է, եթե նա կարող է օգուտ բերել իր հայրենիքին, պետք է այդ հնարավորություններն օգտագործել»,-ասաց պատգամավորը:
Նրա կարծիքով՝ Կարեն Կարապետյանի տեղափոխումն արդարացված է. «Ճանաչելով նրա կարողությունները, հուսով եմ, որ Հայաստանը կդառնա Սինգապուրի նման երկիր, այսինքն՝ նոր համարձակ տնտեսական քայլերով մեր տնտեսությունն առաջ կգնա և կզարգանա»:
Հանդիպմանը ներկա քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ արձագանքելով նրան՝ ասաց. «Եթե գիտեիք Սինգապուր դարձնող վարչապետի տեղ, զարմանում եմ, ինչու շուտ չէիք ասում»:
Ինչ վերաբերում է հեռացող կառավարությանը՝ Սաֆարյանն ասաց, որ երբեք նրա ջատագովը չի եղել, քանի որ չի հավատացել, որ այն փոփոխությունների կառավարություն է լինելու:
«Առիթ ունեցել եմ շփվելու Կարեն Կարապետյանի հետ, երբ նա քաղաքապետ էր, բայց կարծում եմ, որ վարչապետ լինելու համար միայն լավ մենեջերային որակներ չէ որ պետք են: Զարմանում եմ, թե այն ժամանակ ինչու չէին պաշտպանում ռեֆորմատոր քաղաքապետին»,-նշեց Սաֆարյանը:
Անդրադառնալով Կարեն Կարապետյանի Ռուսաստանում աշխատելու և այնտեղից գալու փաստին, և թե՝ ի՞նչ ազդեցություն կունենա դա այստեղ, ՀՀԿ-ական ատգամավորն ասաց. «Նա նախևառաջ հայաստանյան կադր է, այստեղ կրթություն ստացած և աշխատած, այստեղ ռուսական հետք չկա: Ես վստահ եմ, որ նա իր սկզբունքներն ունի և աշխատելու է իր հայրենիքի համար»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ի՞նչ սխալներ է արել նախկին վարչապետը, որին ի պատասխան Մինասյանն ասաց. «Այն գործուներության արդյունավետությունը, որն անհրաժեշտ էր ՀՀ համար, դեռևս բացթողումներ ուներ և հենց այդ պատճառով էլ փոփոխություններ եղան»:
Իսկ թե որտեղ են մոտ ապագայում տեսնում արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Ստեփան Սաֆարյանն ասաց, որ դեռևս նրան թիմի ներսում է տեսնում: Մկրտիչ Մինասյանն էլ ասաց, որ չի կարող պատասխանել հարցին:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության փոփոխությունը մինչ ընտրությունները հասարակական դժգությունը սպասման վերածելու համար էր. Սեդրակյան
- Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
- Ասեմ, որ կարող եք էական փոփոխություններ սպասել առաջիկայում. Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ խորհրդի նիստում
- Որոշվեց Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ. Սարոյան
- ՀՀ վարչապետը հրաժարական տվեց
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց