Կառավարության փոփոխությունը մինչ ընտրությունները հասարակական դժգությունը սպասման վերածելու համար էր. Սեդրակյան
«Սա անցած տարի հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխություններից ենթադրվող արմատական փոփոխություններ են, ինչը երեկ հստակ արձանագրվեց նախագահի ելությում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով վարչապետի հրաժարականին:
«Երեկ առավոտյան արդեն նախկին վարչապետը ելույթ ունեցավ և նշեց, որ անհրաժեշտ է համարում փոփոխությունը, որպեսզի հայտնի խնդիրները նորովի մոտեցումներով հանդես եկող անձնավորություն լուծի: Ամենևին չեմ կարծում, որ սա չսպասված փոփոխություն էր»,-նշեց պատգամավորը:
Արտակ Դավթյանի խոսքով՝ ինքը ոչ միայն լավատես է, այլև իրատես, որ այն ակնկալիքները, որ ունեն բոլորի հետ միասին, կիրականան. «Երեկ էլ Կարեն Կարապետյանն իր կարճ խոսքում շատ պրագմատիկ ներկայացրեց, թե ինչպես է տեսնում ծրագիրը»:
Ըստ ՀՀԿ պատգամավորի, Կարեն Կարապետյանի որոշումը, ղեկավարել կառավարությունը, գերհամարձակ քայլ է, բայց նաև իր որոշման մեջ հաստատակամ և հավասարակշված:
Հանդիպմանը ներկա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ այս հրաժարականը նախ և առաջ պայմանավորեց նրանով, որ հստակ թվեր նշվեցին տնտեսական աճի վերաբերյալ, սակայն գրանցվեց տնտեսական նվազում, որը զգացին լայն հանրության շերտերը:
«Միևնույն ժամանակ իմ մոտ հարց է առաջանում, թե կառավարության փոփոխությունն ինչ ներքին գործոններով էր պայմանավորված: Բավականին ռադիկալ միջոցառումներով սոցիալական ընդվզումն ու բացահայտ դժգոհությունը փորձեցին տանել ժամանակավոր սպասման գոտի, իսկ այդ գոտին կարող էր բերել կառավարության փոփոխությունը»,-նշեց Ա. Սեդրակյանը:
Ինչ վերաբերում է վարչապետի անձի ընտրությանը, ըստ նրա, դրա մեջ մեծ դեր է խաղացել վրացական մոդելը.«Իվանիշվիլին իր անձնական միջոցները ներդրում էր տնտեսության մեջ, սակայն մոռանում ենք, որ Հայաստանի տնտեսական պրոբլեմների գրեթե 50-60 տոկոսը գալիս է այն համակարգի ընտրությունից, որի մեջ գտնվում ենք: Այսինքն՝ մեր տնտեսական նվազումները գալիս են ԵԱՏՄ տնտեսական նվազումների հետ զուգահեռ»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը հավելեց, որ կառավարության փոփոխությունը մի խնդիր հաստատ կատարելու է՝ մինչև ընտրությունները հասարակական դժգոհությունը հասարակական սպասման վերածել:
Հարակից հրապարակումներ`
- Ալկասեր. «Բարսելոնում» իմ դերը կորոշի մարզիչը»
- Ապագա կառավարությունը կլինի համախոհների թիմ. ՀՀԿ փոխնախագահ
- Որոշվեց Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ. Սարոյան
- ՀՀ վարչապետը հրաժարական տվեց
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան