Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես կաջակցի Չեֆերինին
Սպորտ
11:09 09/09/2016
Աշխարհ

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես կաջակցի Չեֆերինին

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին և կազմակերպության գլխավոր քարտուղար Դավիդ Մուջիրին քննարկել են ՈՒԵՖԱ-ի նախագահի առաջիկա ընտրությունների հարցը։ Ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, խորհրդակցության ընթացքում որոշվել է աջակցել սլովեն Ալեքսանդր Չեֆերինին։

«Մենք կաջակցենք Չեֆերինին, որովհետև նա լիովին կիսում է ֆուտբոլի զարգացման վերաբերյալ մեր պատկերացումները։ Նրա գործունեությունն օգտակար կլինի մեր մարզաձևի համար»,- նշված է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն հաղորդել է, որ ՌԴ-ն նույնպես կպաշտպանի Չեֆերինի թեկնածությունը։

Ավելացնենք, որ երկրորդ թեկնածուն հոլանդացի Միքայել վան Պրաագն է։ Ընտրությունները կկայանան սեպտեմբերի 14-ին, Աթենքում կայանալիք ՈՒԵՖԱ-ի համաժողովում։
 

Placeholder
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես կաջակցի Չեֆերինին