Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկումը վտանգում է Կորեական թերակղզու կայունությունը. Տ. Բալայան
«Մեր խորը մտահոգությունն ենք հայտնում սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ, ինչը վտանգում է Կորեական թերակղզու և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը». Արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս մասին նշել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով ԿԺԴՀ կողմից իրականացված միջուկային փորձարկումը:
«Նման գործողությունները խոչընդոտում են Կորեական թերակզղու միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը»,-ասել է Բալայանը: