Ֆրանսիայում նախագահական ընտրություններին ընդառաջ հնարավոր է նվազեցնեն հարկերը
Ֆրանսիայի կառավարությունը խոստացել է հաջորդ տարվա գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ նվազեցնել ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող հարկերը: Լուրը գրում է «Ինտերֆաքս»-ը:
Մասնավորապես, իշխանությունները ծրագրում են մինչև 2020 թվականը նվազեցնել բնակչությունից գանձվող ընդհանուր հարկերը 1 մլրդ եվրոյով և աստիճանաբար նվազեցնել եկամտահարկի կորպորատիվ հարկերի տոկոսադրույքն ընթացիկ 33 տոկոսից մինչև 28 տոկոս: Արդեն 2017 թվականին կարող է մտցվել 28 տոկոս դրույքաչափ փոքր և միջին ձեռնարկությունների համար:
Ֆրանսիայի ֆինանսների նախարարության հայտարարությունում նշվում է, որ չնայած հարկային եկամուտների նվազեցմանը, իրենց կհաջողվի բյուջեի դեֆիցիտը 2015 թվականի ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդյունք) 3,5 տոկոսից նվազեցնել մինչև անհրաժեշտ 3 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին