Ովքե՞ր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելները
Հասարակություն
17:58 09/09/2016
Աշխարհ

Ովքե՞ր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելները

Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է 2016թ-ի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկը: Ցանկում հայտնվել են 20 աղջիկներ, որոնք 2015 թվականի հունիսից մինչև 2016թ-ի հունիսը վաստակել են 154 մլն դոլար: Մասնակիցների 30%-ը ԱՄՆ-ից են: Այս տարի Forbes-ի ցանկում հայտնվել են երեք մոդելներ Բրազիլիայից և Մեծ Բրիտանիայից, երկուսն էլ՝ Նիդերլանդներից:

Ըստ Forbes-ի՝  բրազիլացի մոդել Ժիզել Բունդհենը գլխավորում է ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկը: 2015 թ-ի հունիսի 1-ից մինչև 2016 թ-ի հունիսի 6-ը նրա եկամուտը կազմել է 30.5 միլիոն դոլար:

Երկրորդ տեղում է կրկին բրազիլացի մոդել Ադրիանա Լիման, ում տարեկան եկամուտը կազմում է մոտ 10.5 միլիոն դոլար: Լիման «Victoria's Secret»-ի ամենաբարձր վարձատրվող «հրեշտակներից» մեկն է:

Երրորդ հորիզոնականում հայտնվել է ամերիկացի մոդել Կարլի Կլոսը, ում եկամուտը կազմել է 10 մլն դոլար:

Հաջորդ՝ չորրորդ տեղում հայտնվել է մեկ այլ ամերիկացի մոդել, 20-ամյա Քենդալ Ջեները, ում եկամուտը ևս կազմում է 10 մլն դոլար:

Հինգերորդ հորիզոնականում հայտնվել է Ռոզի Հանթինգթոն-Ուայթլը (9 մլն դոլար): Նա Մեծ Բրիտանիայից է:

Վեցերորդ տեղը զբաղեցրել է 21-ամյա Ջիջի Հադիդը, ում եկամուտը նույնպես կազմում է 9 մլն դոլար:

Յոթերորդ հորիզոնականում  բրիտանացի 24-ամյա մոդել Կարա Դելևին  է: Նրա եկամուտը կազմում է 8,5 մլն դոլար:

Ութերորդ տեղում Քենդիս Սուեյնփոուլն է (7 մլն դոլար):

Իններորդ հորիզոնականում այս անգամ հայտնվել է չինուհի  Լիու Վենը 7 մլն դոլար եկամուտով:

Տասնյակը եզրափակում է  ավստրալիացի Միրանդա Քերը, որի եկամուտը կազմում է 6 մլն դոլար:

 

Placeholder
Ովքե՞ր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելները