Հանրապետությունում բանջարեղենի և մրգի գները նվազել են. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.8% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի, մրգի և կաթնամթերքի՝ 8.5-1.0% գնանկումը:
Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 8.5-0.1% գնանկում, 4-ում` 0.1-18.8% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. օգոստոսին 2015թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 12.0%, իսկ 2016թ. հուլիսի համեմատ`8.5% գնանկում: 2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ սմբուկի գինը նվազել է 62.9%-ով, ծաղկակաղամբինը՝ 35.7%-ով, լոլիկինը՝ 25.7%-ով, կանաչ պղպեղինը՝ 17.3%-ով, ճակնդեղինը՝ 16.1%-ով, գլուխ սոխինը` 9.2%-ով, կարտոֆիլինը՝ 7.3%-ով, վարունգինը՝ 6.8%-ով, սխտորինը՝ 4.8%-ով, խառը կանաչեղենինը`2.8%-ով, կանաչ սոխինը՝ 2.5%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է գազարի՝ 0.7%, սնկի՝ 1.1%, կաղամբի՝ 2.0%, կանաչ լոբու 6.9% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2016թ. օգոստոսին 2015թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.7%, իսկ 2016թ. հուլիսի համեմատ`5.2% գնանկում: 2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ սեխի գինը նվազել է 34.4%-ով, դեղձինը՝ 26.0%-ով, խնձորինը՝ 23.5%-ով, ձմերուկինը՝ 23.2%-ով, սալորինը՝ 19.9%-ով, տանձինը՝ 15.4%-ով, ադամաթզինը՝ 0.1%-ով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է ընկույզի միջուկի՝ 2.3%, խաղողի՝ 2.7%, կիտրոնի՝ 6.2%, նարնջի՝ 21.7%, ծիրանի 42.0% գնաճ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին