Գարայը տեղափոխվել է «Վալենսիա»` կնոջից չբաժանվելու համար
«Զենիթի» գլխավոր տնօրեն Մաքսիմ Միտրոֆանովը պատմել է թիմի պաշտպան Էզեկիել Գարայի «Վալենսիա» տեղափոխության մանրամասների մասին: Նրա խոսքերով` արգենտինացի ֆուտբոլիստի կինը պահանջել է, որպեսզի Գարայն անպայման հանդես գա որևէ իսպանական թիմում, այլապես նրանից ապահարզան կպահանջի: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը:
«Գարայի հետ ունեինք 3-ամյա պայմանագիր, բայց նրա անձնական կյանքում ամեն ինչ չէ, որ հարթ էր: Կինը սպառնում էր բաժանվել, եթե իրենք չտեղափոխվեին Իսպանիա: Էզեկիելը հրաժարվել է մի շարք հետաքրքիր առաջարկներից: Նրա ծառայություններով հետաքրքրված էին «Չելսին» ու «Էվերտոնը», բայց նա ուզում էր խաղալ միայն իսպանական թիմում: Անգամ սպառնում էր ավարտել կարիերան, եթե նրան բաց չթողնենք: 30-ամյա ֆուտբոլիստի համար մենք ստացել ենք 24 մլն եվրո»,- պատմել է Միտրոֆանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին