Լուիս Էնրիկե. «Նեյմարը հպարտանում է Օլիմպիական ոսկե մեդալով»
«Բարսելոնի» հարձակվող Նեյմարը ցանկանում է մասնակցել Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի «Ալավեսի» հետ կայանալիք հանդիպմանը: Այս մասին տեղեկացրել է թիմի գլխավոր մարզիչ Լուրս Էնրիկեն` «Mundo Deportivo»-ին տված հարցազրույցում:
«Նեյմարը շատ հպարտ է Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալով: Հիմա նա բավականաչափ հանգստացել է և ուզում է մասնակցել «Ալավեսի» դեմ կայանալիք հանդիպմանը: Իհարկե, շատ դժվար մրցաշար էր, սակայն հիմա նա արդեն լիովին պատրաստ է»,- ասել է Էնրիկեն:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը Ռիոյի խաղերի եզրափակչում հանդիպել էր Գերմանիայի ընտրանու հետ: Դիմակայությունն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով, սակայն հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում բրազիլացիները հաղթել էին 5:4 հաշվով: