ԸՕ նոր փոփոխությունների շուրջ ընթացող բանակցություններն ավարտվել են. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, նախօրեին ավարտվել են Ընտրական օրենսգրքում կատարվելիք նոր փոփոխությունների շուրջ բանակցությունները։ Կողմերը, տվյալ դեպքում, բանակցողները՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը արդեն համաձայնեցրել են բոլոր փոփոխությունները։
Երեկ արդեն այդ փոփոխությունները փոխանցվել են Ազգային ժողովի մյուս ոչ իշխանական՝ մասնավորապես 4+4+4 ֆորմատի քննարկումներին մասնակցող խմբակցություններին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին։ Կառավարությունում այս օրերին տեղի ունեցող հրաժարականներից ու փոփոխություններից հետո արդեն կհայտարարվի այս փոփոխությունների շուրջ ձեռք բերված համաձայնության մասին, ինչն արդեն կարող Է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան