Խաղողագործ. Դառել ենք հեռուստաաստղ, որտեղ միկրոֆոն ենք տեսնում, վազում ենք, բողոքում ենք
Խաղող մթերող ձեռնարկությունները չեն կնքում պայմանգրեր: Սա ոլորտի թիվ մեկ ու գերակա խնդիրն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգություն հայտնեց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:
«Խաղողագործ-մթերող ձեռնարկությունները պետք է ունենան փոխշահավետ, օրենսդրությամբ սահմանված պայմանագրային պարտավորվածություններ: Բայցի Երևանի կոնյակի գործարանից, ձեռնարկությունները չեն կնքում պայմանագրեր»,-ասաց նա:
Ա. Սարգսյանն ընդգծեց, ստեղծված իրավիճակում խողողագործը չգիտի, թե իրենից ո՞վ, ինչքանո՞վ, ի՞նչ քանակությամբ, ե՞րբ պետք է խաղողը մթերի:
«Սրանք շատ կարևոր հարցեր են, խաղողագործության ոլորտի պրոբլեմների նախահայրը»,-ասաց միության նախագահը:
Ա. Սարգսյանի խոսքով, իրենք մտածում էին, որ 2015-ին ստեղծված իրավիճակից հետո մտածում էին խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն, սակայն 2016-ի բերքահավաքի սեզոնին ընդառաջ այդ խնդիրները դեռ չլուծված են մնում:
Միության նախագահն ընդգծեց, որ յուրաքանչյուր պրոբլեմ ունի լուծման տարբերակներ:
«Այսօր շատ խաղողագործներ բարձրաձայնում են շուկայում եղած կեղծ ու էժանագաին հումքի մասին: Բոլորն ասում են, դրա պատճառով անմրցունակ ենք դառնում: Այստեղ պետք է վերամշակողների համար հավասար դաշտ ստեղծել, որպեսզի հզորանան ու կարողանան գյուղացուց հումք գնել»,-ասաց Սարգսյանը:
Բանախոսն ընդգծեց, որ այս հարցերի լուծման գործում անհրաժեշտ է պետական աջակցություն ու սուբսիսավորում, քանի որ տնտեսության` բաց երկնքի տակ եղածայս ճյուղը խիստ ռիսկային է:
Նա նշեց, որ սեպտեմբերի 9-ի դրությամբ մթերված խաղողի դիմաց վճարելու մասին խոստումները դեռ կյանքի չեն կոչվել:
«Մեր հաշվարկներով, այս պահի դրությամբ խաղողագործներին պերտք են 1.5 մլրդ դրամ պարտք: Գոնե մտածեք, որ խաղողոգործը ողջ տարին սպասել է իր քրտինքի արդյունքին, ունի սոցիալական խնդիրներ, հարկադիրի հետ խնդիրներ: Իմ խնդրանքն է, գոնե բերքահավաքի սեզոնին ընդառաջ հին պարտքերը վճարեք: Նրանք ծանր վիճակում են հայտնվել»:
Արմավիրի մարզի Նոր Ամասիա համայնքի խաղողագործ Սոխակ Հովհաննիսյանն ասաց, որ 5 հա այգի ունի: Առաջին բերքը նախորդ տարի է հանձնել: Առաջին մթերմած խմբաքանակի դիմաց վճարել են, պարտքերն է տվել:
«Առ այսօր մյուս մթերումների գումարը չենք ստացել: Ասում են` կլինի, կզանգեք, կգաք, կստանաք: Ոչ էլ պայմանագիր ունենք: Դառել ենք հեռուստասատղ, որտեղ միկրոֆոն ենք տեսնում, վազում ենք, բողոքում ենք, բայց լուծում չկա»,-ասաց գյուղատնտեսը:
Հարակից հրապարակումներ`
- Աղավնաձորցիներից մթերված խաղողի պարտքի հարցը առաջիկա 15 օրում կլուծվի. վարչապետ
- Աղավնաձորում, ի նշան բողոքի, երեխաներին դպրոց չեն ուղարկելու. Հժ
- Խաղողի մթերումը կսկսվի սեպտեմբերի 15-ից
- Ութ ամիս առաջ մթերված խաղողի դիմաց խոստացել են վճարել վաղը
- Գյուղացիները պահանջում են մթերված խաղողի գումարը
- Նախարարը հորդորել է մինչև ապրիլի 1-ն ավարտել մթերված խաղողի դիմաց վճարումների կատարումը
- Գործարաններն այլևս խաղող չեն մթերում. «Ժողովուրդ»
- Դաշտում խաղող չի մնալու. Հանրապետությունում մեկնարկել է խաղողի մթերումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին