Մեկնարկել է ի պաշտպանություն «Սասնա ծռերի» հանրահավաքը
Քաղաքական
20:19 09/09/2016
Հայաստան

Մեկնարկել է ի պաշտպանություն «Սասնա ծռերի» հանրահավաքը

Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաք-երթ՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»:

Հանրահավաքը վարող Դավիթ Սանասարյանն իր ելույթում նշեց, որ իրենք չեն հոգնել և շարունակելուն են պայքարել. «Մենք չենք լքելու մեր երկիրը ու մեր կյանքը մեր երկրում ենք շարունակելու»:

Դավիթ Սանասարյանը հավաքվածներին հայտնեց, որ երեկ հերթական անգամ դատարանը մերժել է Անդրիաս Ղուկասյանի փաստաբանի միջնորդությունը կալանքը փոխելու համար: 

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանն էլ իր ելույթում անդրադարձավ կառավարության փոփոխություններին. «Մենք հասկանում ենք, որ սա նույն վարչակարգն է։ Իդեալական մարդու փնտրտուք չի սա, համակարգ պետք է ստեղծվի, որը  հնարավորություն կտա մեզ մեր ապագան կերտելու»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդն ամեն ուրբաթ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»  հանրահավաք է անցկացնում, որին երթ է հաջորդում:


 

Placeholder
Մեկնարկել է ի պաշտպանություն «Սասնա ծռերի» հանրահավաքը