Մխիթարյանը կարող էր հանդես գալ ֆուտբոլի պատմության ամենաթանկ խաղում
Սպորտ
16:52 09/09/2016
Աշխարհ

Մխիթարյանը կարող էր հանդես գալ ֆուտբոլի պատմության ամենաթանկ խաղում

Վաղը ֆուտբոլային հանրությունն անհամբեր սպասում է մանչեսթերյան դերբիին, որը կլինի ֆուտբոլի պատմության ամենաթանկ դիմակայությունը` ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի ընդհանուր գումարի չափով: Այն խաղացողները, ովքեր կլինեն խաղադաշտում, միասին կարժենան 617 ֆունտ ստեռլինգ: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» նախնական կազմը կարժենա 328,1 մլն եվրո և սա այն դեպքում, երբ բացակայում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք ունի, իսկ Զլատան Իբրահիմովիչը մանկունյանցիների շարքերն է տեղափոխվել անվճար: Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Սիթիին», ապա ֆուտբոլիստների նախնական կազմի համագումարը կազմում է 289,2 մլն ֆունտ ստեռլինգ:

Հավելենք, որ ավելի վաղ ֆուտբոլի պատմության ամենաթանկ հանդիպումը կայացել էր 2015 թ.` «Բարսելոնի» և «Ռեալի» միջև: Խաղադաշտում ներկա ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմել էր 562 մլն ֆունտ ստեռլինգ:
 

Placeholder
Մխիթարյանը կարող էր հանդես գալ ֆուտբոլի պատմության ամենաթանկ խաղում