Նոր կառավարության կազմը հայտնի կլինի ամենաուշը մինչև սեպտեմբերի 29-ը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու որոշումը Սերժ Սարգսյանը կստորագրի հենց այսօր:
Թերթը նշել է, որ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետի հրաժարականից հետո նոր վարչապետը նշանակվում է 10-օրյա ժամկետում: Սակայն, ինչպես պարզվում է, ՀՀ իշխանությունները չեն ցանկանում այդքան սպասել: Ի դեպ, նոր կառավարությունն էլ կազմավորվում է վարչապետի նշանակվելուց հետո՝ 20-օրյա ժամկետում: Ասել է, թե նոր կառավարության կազմը հայտնի կլինի ամենաուշը մինչև սեպտեմբերի 29-ը:
«Սակայն բացառված չէ, որ այս հարցում էլ ՀՀ իշխանությունները երկար չսպասեն, և կառավարության կազմը հայտնի դառնա առաջիկա մեկ-երկու օրերին»,-հավելել է թերթը: