Սանդովալը բռունցքներով հարձակվել է Միկուի վրա
«Ռայո Վալեկանոյի» գլխավոր մարզիչԽոսե Ռամոն Սանդովալը թիմի հերթական մարզման ժամանակ չի կարողացել զսպել զայրույթը:
Ինչպես տեղեկացնում է «Cadena Ser»-ը, մարզիչը բռունցքներով հարձակվել է թիմի վենեսուելացի հարձակվող Նիկոլաս Ֆլորեսի վրա, ով առավել հայտնի է Միկու մականվամբ: Տեսնելով այդ ամենը` «Ռայո Վալեկանոյի» ավագ Ռոբերտո Տրասորասը փորձել է միջամտել, սակայն այդ քայլով ավելի է զայրացրել գլխավոր մարզչին:
«Դու հիմար ավագ ես: Ավելի ճիշտ կանես ոչ թե ընկերոջդ պաշտպանես, այլ լինես մյուս ֆուտբոլիստների կողքին: Քո ու քո նմանների պատճառով «Ռայո Վալեկանոն» այսօր հանդես է գալիս Սեգունդայում»,- ասել է Սանդովալը:
Գլխավոր մարզչի նյարդերը տեղի են տվել այն բանից հետո, երբ թիմը 0:3 հաշվով պարտվել է «Ալավեսին»: «Ռայո Վալեկանոն» վաստակած մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան