Վենգեր. «Ալեքսիսը կարող է Ռոնալդուի և Մեսսիի հետ լինել նույն հարթության վրա»
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի` մեծ աղմուկ բարձրացրած այն հարցազրույցի մասին, որում ֆուտբոլիստն ընդգծել էր, որ ամենևին չի զիջում Լիոնել Մեսսիին և Քրիշտիանու Ռոնալդուին: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Մեծ հավակնություններ ունենալը լավ է, ես դա ուզում եմ տեսնել իմ բոլոր ֆուտբոլիստների մոտ: Կարծում եմ, Ալեքսիսը կարող է լինել նույն հարթության վրա, ինչ Մեսսին ու Ռոնալդուն են: Դրա համար հարկավոր է անհավանական կայուն խաղ:
Սանչեսը հավակնոտ երիտասարդ է, ով ցանկանում է հաղթել յուրաքանչյուր խաղում, և ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ նա ձգտում է լինել լավագույնը: Նա ունի ներուժ և կարողություններ: Մնում է կարողանա մշտապես օգտագործել դրանք խաղադաշտում»,- ասել է Վենգերը: