Այսօր տաքսիստները կրկին հավաքվելու են  Տրանսպորտի նախարարությունում.«Հրապարակ»
Օրվա մամուլ
08:42 09/09/2016

Այսօր տաքսիստները կրկին հավաքվելու են Տրանսպորտի նախարարությունում.«Հրապարակ»

Այսօր տրանսպորտի և կապի նախարարությունում՝ փոխնախարար Արթուր Առաքելյանի մոտ, կրկին հավաքվելու են տաքսիստները՝ քննարկելու այս ոլորտում ստեղծված իրավիճակը։ Սա երկրորդ հավաքն է՝ նախորդը հետաձգվել է, որպեսզի հրավիրեն նաև «Յանդեքս» և «Ջիջի» ծառայություններին, որոնց դաշտ մտնելուց էլ բողոքում են տեղական տաքսիստները։

Քննարկմանը ներկա է գտնվելու նաև լիցենզավորման ծառայության ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ այս 2 կազմակերպությունները գների իջեցման քաղաքականություն են տանում, ինչի դեմ բողոքում են տեղականները։

«Հրապարակ»-ը տեղեկացել է, որ այսօրվա քննարկմանը լրատվամիջոցներ չեն հրավիրվել, այն անգամ կարող է չկայանալ, քանի որ տրանսպորտի նախարարությանն, իբրև, թե չի հաջողվել գտնել «Յանդեքսի» եև«Ջիջիի» ղեկավարներին, որ հրավիրի քննարկմանը։

Placeholder
Այսօր տաքսիստները կրկին հավաքվելու են Տրանսպորտի նախարարությունում.«Հրապարակ»