«Բանանցի» վնասվածք ունեցող ֆուտբոլիստները շարունակում են ապաքինվել
Սպորտ
19:49 22/10/2016
Հայաստան

«Բանանցի» վնասվածք ունեցող ֆուտբոլիստները շարունակում են ապաքինվել

«Բանանցի» բժիշկ Արսեն Համբարյանը տեղեկություններ է հայտնել թիմի վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստների մասին: Այս պահին «Բանանցի» «հիվանդասենյակում» չորս ֆուտբոլիստ կա: Տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Վալտեր Պողոսյանի մոտ ազդրի երկգլխանի մկանի մասնակի վնասվածք է: Վերականգման ժամկետը՝ մոտ 4 շաբաթ: Ալեքսանդր Հովհաննիսյանի մոտ ծնկային հոդի վնասվածք է:  Վերականգման ժամկետը՝ 4-5 շաբաթ:

Ստեփան Ղազարյանն ազդրի մեծ առբերիչ մկանի մասնակի վնասվածք ունի: Վերականգնման համար կպահանջվի շուրջ մեկ ամիս: Յասմին Մեցինովիչը հետվիրահատական վիճակում է գտնվում ուսային հոդի հոդախախտի հետ կապված վիրահատությունից հետո:

Placeholder
«Բանանցի» վնասվածք ունեցող ֆուտբոլիստները շարունակում են ապաքինվել