Մալախովը հաստատել է՝ ինքը դեկրետում է
Ռուսաստանի Առաջին ալիքի հաղորդավար Անդրեյ Մալախովը հայտարարել է, որ կինը հղի է, ընտանիքը սպասում է առաջնեկին: Նա չի բացառել, որ երեխային խնամելու համար կարող է մինչև երեք տարի արձակուրդ վերցնել:
«Լայֆ.ռու»-ի փոխանցմամբ, Մալախովը շտապել է ուրախացնել բարի քաղաքացիներին ու այն մարդկանց, ովքեր իրենց ամուսնության վեց տարվա ընթացքում անընդհատ հետաքրքրվել են երեխա ունենալու մասին:
«Այո, ես ու Նատաշան սպասում ենք առաջնեկին»,-հայտարարել է նա:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ Մալախովը հայրանալու առթիվ է հեռանում հեռուստաընկերությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան