Կամբոջացի ֆերմերը բազմացնում է խոզ-մուտանտներ
Համացանցում հայտնվել են սարսափեցնող կադրեր, որտեղ երևում են «կրկնակի» մկաններով խոզ-մուտանտներ, որոնց բազմացնում է կամբոջացի մի ֆերմեր: Վեստի.ռու-ն, հղում անելով Mirror-ին, գրում է, որ ֆերմերը վաճառում է ոչ միայն միսը, այլ նաև գենետիկորեն ձևափոխված կենդանու սերմը: Կենդանիների պաշտպանները սարսափահար են:
Նման կենդանիներ բազմացնելու ֆերմերների ցանկությունը պայմանավորված է խոզի մեծ պահանջարկով, որը կա ոչ միայն Կամբոջայում, այլ նաև Չինաստանում: Յուրաքանչյուր մուտանտից կարելի է ստանալ մի քանի անգամ ավելի «ապրանք», քան սովորական խոզից:
Այս խոզերի մասին առաջինը խոսել են Չինաստանի և Հարավային Կորեայի կենսաբանները 2015 թվականին: Խնդիրը նրանում է, որ 32 նմանատիպ կենդանիներից միայն 13-ն են ապրել մինչև 13 ամիս և միայն մեկն է համարվել առողջ:
Ինտերնետ-օգտատերեը շոկի մեջ են ներկայացված կադրերից: Մարդիկ վրդովված են ֆերմերի գործողությունների պատճառով, ինչին նա գնում է հանուն եկամուտի: Կամբոջացի խոզ-մուտանտներով արդեն հետաքրքրվել են PETA կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ներկայացուցիչները: