Խաղի ժամանակ երկրպագուն մտել է դաշտ և համբուրել Մեսսիին
Սպորտ
19:47 01/11/2017
Աշխարհ

Խաղի ժամանակ երկրպագուն մտել է դաշտ և համբուրել Մեսսիին

«Օլիմպիակոս» (Հունաստան)-«Բարսելոնա» (Իսպանիա) խաղի ժամանակ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի երկրպագուներից մեկը  մտել է դաշտ: Լենտա.ռու-ն գրում է, որ նա վազելով մոտեցել է իր կուռքին, երբ նա պատրաստվել է անկյունային հարված իրականացնել: Տղամարդը փաթաթվել և համբուրել է Մեսսիին, իսկ հետո ուղղակի վերադարձել տրիբունա:

Իսկ թե ինչու մարզադաշտի անվտանգության աշխատակիցները որևէ  քայլ չեն ձեռնարկել, անգործություն են ցուցաբերել, չի հաղորդվում:

Խաղն ավարտվել է 0:0:

Placeholder
Խաղի ժամանակ երկրպագուն մտել է դաշտ և համբուրել Մեսսիին