Մարքեթինգային արշավ
Քաղաքական
20:09 01/11/2017
Հայաստան

Մարքեթինգային արշավ

Հայաստանի, Լիբանանի և Սիրիայի միջև առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով հոկտեմբերի 26-31-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը եղել է Լիբանանում ու Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։ 

«Այցով, ըստ էության,  մեկնարկ է տրվել  Լիբանանում և Պարսից ծոցի (ուղղված)  երկրներում զբոսաշրջային Հայաստանի լայնածավալ մարքեթինգային արշավին։ Նպատակը՝ Հայաստանի և Լիբանանի, ինչպես նաև Հայաստանի ու Սիրիայի միջև զբոսաշրջային կապերի խթանում ու ամրապնդում, Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության ճանաչելիությանն ուղղված միջոցառումների ծրագրի, համատեղ տեղեկատվական քաղաքականության մշակում։

Լիբանանի, թիրախավորումն որպես զբոսաշրջային շուկա,  ունի լուրջ տնտեսական և պատմական նախադրյալներ, մասնավորապես՝ արտագնա ճամփորդության մեծ ցուցանիշը, քրիստոնեական մեծ համայնքի առկայությունը, 200-ամյա հայ համայնքի հեղինակությունը։ Լուրջ հեռանկարներ են նշմարվում կրոնական զբոսաշրջության ոլորտում։

Դրանից ելնելով՝ հանդիպումներ են կազմակերպվել մարոնականների ընդհանուր խորհրդի նախագահ, նախկին նախարար Ուադիհ Խազենի և ուղղափառ համայնքի խորհրդի նախագահ Մառուան Աբու Ֆադելի հետ։ Հյուրընկալող կողմերն ընդգծել են հայկական պատվիրակության ներկայացրած ուխտագնացության հայեցակարգի իրականացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել տրամադրելու կրոնական համայքների տեղեկատվական հարթակներն ու հնարավորությունները՝ դիրքավորելու Հայաստանն իբրև կրոնական զբոսաշրջության ուղղություն։

Հոկտեմբերի 30-ին տեղի է  ունեցել հանդիպում Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի,  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, ՀՀ ԶՊԿ նախագահ Զարմինե Զեյթունցյանի և ՀԶԶՀ գործադիր տնօրեն Արա Խզմալյանի միջև։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018 թ. մայիսին Ա.Կիտանյանի աջակցությամբ Հայաստան հրավիրել Լիբանանի առաջատար լրագրողներից և բլոգերներից կազմված խմբին։

Նույն օրը հանդիպում է տեղի ունեցել նաև «New Plaza Tours» կազմակերպության ղեկավարների հետ, ովքեր իրականացնում են Բեյրութ-Թբիլիսի չարտերային չվերթներ։ Քննարկվել են Բեյրութ-Երևան-Թբիլիսի-Բեյրութ կոմբինացված ուղևորությունների իրականացման հնարավորությունները։

ՀՀ պատվիրակությունը հանդիպել է նաև Սիրիայի Արաբական Հանրապետության զբոսաշրջության նախարար Բուշր Յազջիի հետ: Հանդիպմանը քննարկվել են զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցությունն աշխուժացնելու հնարավորությունները:

Նախարար Յազջին նշել է, որ Սիրիան ակտիվ աշխատանքներ է իրականացնում ոլորտի վերականգնման ուղղությամբ և ակնկալում է բարեկամ երկրների, հատկապես Հայաստանի հետ տուրիստական փոխայցելությունների աշխուժացում: Կողﬔրը համակարծիք էին, որ զբոսաշրջության ոլորտը զարգացնեու համար առկա են որոշակի պայմաններ, մասնավորապես՝ ընթացիկ տարվա հունիսի 28-ից գոծող Դամասկոս-Երևան չվերթը:

Նշենք, որ  2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Լիբանանից Հայաստան ժամանումները կազմել են 8538 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 82․3%, իսկ Սիրիայի Արաբական Հանրապետությունից Հայաստան ժամանումները 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում կազմել են  2595 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13․6-% ով»,-ասված է հաղորդագրությունում:։

Placeholder
Մարքեթինգային արշավ