Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է: Դատական տեղեկատվական համակարգը տեղեկացնում է. «քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի դատարան: Քրգործը մակագրվել է դատավոր Վահե Խալաթյանին:
Ռուզաննա Զարիշատի Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել է ամուսնուն` Մանուկ Նորիկի Սիմոնյանին»:
Ըստ աղբյուրի հաղորդման՝ Ռուզաննա Մկրտչյանը, 1992թ.. ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ և համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 24 փող. 4-րդ տանը, տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել նրա կողմից:
2017թ. հուլիսի 22-ին` ժամը 10-ի սահմաններում, Ռուզաննայի ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, կրկին ծեծի է ենթարկել կնոջը, այնուհետև ննջասենյակից կնոջը դուրս վռնդել, պառկել է մահճակալին՝ քնելու:
Ռուզաննա Մկրտչյանը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց խոհանոցում տեսել է սառնարանի կողքին դրված կացինը, և որոշել է սպանել քնած ամուսնուն:՝ «տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար»:
Ռուզաննա Մկրտչյանը վերցրել է կացինը և մի քանի անգամ հարվածել դրանով մահճակալին քնած ամուսնու գլխին: Մանուկ Սիմոնյանն ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Սպանությունը կատարելուց հետո կինը տուն է կանչել որդուն` Նորիկ Սիմոնյանին և արդեն 2017թ. հուլիսի 23-ին` ժամը 04-ի սահմաններում, ամուսնու «Մերսեդես Բենզ» մակնիշի ավտոմեքենայով միասին դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30մետր հեռավորության վրա, որտեղից էլ այն հայտնաբերվել է 2017թ. հուլիսի 25-ին ժամը 23:30-ի սահմաններում:
Ըստ քրգործի՝ Ռուզաննա Զարիշատի Մկրտչյանը մեղադրվում է ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասով:
Հարակից հրապարակումներ`
- Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել վերջինիս կնոջը. ՔԿ
- Բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանությունը
- Արմավիրի մարզպետի խորհրդականի դին հայտնաբերվել է կապկպված. ՔԿ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ