ԱԻՆ. Գազաբալոնի պայթյունի առնչությամբ կիրականացվի փորձաքննություն
Դավթաշենի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով փորձաքննություն կիրականացվի։
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են. «Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի թիվ 488-Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ԱԻՆ) կանոնադրության 16-րդ կետի 4-րդ ենթակետով՝ միջադեպի առնչությամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով՝ ստեղծվել է Տեխնիկական քննություն իրականացնող հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակված ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ղեկավարը:
Հրամանում մասնավորապես ասվում է. «...4-օրյա ժամկետում տեխնիկական քննություն իրականացնել և ամփոփել «Քար գազ սերվիս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող (ք.Երևան Սասնա Ծռեր 1/5) ԱԳԼՃԿ-ում 2018 թվականի հունվարի 19-ին ժամը 2320-ին Գազել մակնիշի երթուղային մեքենայի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցած պայթյունի (դժբախտ դեպքի) պատճառներն ու հանգամանքները, կազմել տեխնիկական քննության մասին եզրակացություն»»:
Հունվարի 19-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ «911» ծառայություն ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սասնա Ծռերի փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող «Քար Գազ Սերվիս» ՍՊԸ-ի տարածքում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը. կա մեկ տուժած:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ