Երբ «մեզը» կրեատիվ է, իսկ «կոյուղանյութը»՝ ոչ
Իսկ խնդիրը այն է, որ ամբողջ հարցը ոչ թե նյութի մեջ է, այլ նրանում է, թե ում կսպասարկվի: Եթե Մասիսում տնօրենը մեզի փոխարեն կանաչ թեյ է հրամցնում իր լաբորանտներին ութ ամիս անընդհատ զգուշացումներից հետո, որովհետև չկան մեխանիզմներ մարդուն պարտավորեցնելու… ոչ թե ազնիվ լինելու, ոչ… այլ իր աշխատանքը ընդամենը նորմալ կատարելու՝ առողջապահության նախարարը համապատասխանաբար ընդամենը ժպտում է՝ «կրեատիվ է»:
Իսկ երբ նույն բանը անում են Երևանի քաղաքապետարանում, հասկացնելու, որ քաղաքի մասշտաբով հասարակ հարցերը լուծված չեն… ի՞նչ ենք տեսնում: Եկեք վերանանք կուսակցություններից ու անձերից, թե չէ այս… ոչ, ոչ թե կուսակցությունների անունները տալով հարցը այդպես էլ կմնա չլուծված, այն, անկախ դրանից, հաստատ կմնա չլուծված,… այլ որ ընդամենը կարողանանք տեսնել, թե ինչ եղավ:
Հանդիսատեսը անգամ մոռացավ մի պահ աղբի, խորդուբորդ ու կախարդանքով քանդվող ասֆալտի, քաղաքի չլուսավորված ու անճանապարհ ծայրամասերի, չաշխատող կամ վտանգավոր վերելակների, տարիների կեղտից ճարպ հալած երթուղաղինների լինել-չլինելու, քաղաքապետարանի մեծամեծ ծախսերի մասին: Նույնիսկ մի պահ, որ քանդվող շենքերը հայհոյանք են պատմությանը:
Կնոջ մազերը քաշող, ապտակող, նետող, հրող, կատաղությունից փողկապների ուղղությունը մոռացած տղամարդիկ: Ամբողջ սոցցանցը դա էր տեսնում միայն: Ու վախ ու անորոշություն ապրում՝ միթե՞ սա է դարձել հայ տղամարդը: Էլ ինչ եք բողոքում, թե հայ ընտանիքում չկա բռնություն, եթե անգամ ավագանու նիստն է պոկում կոստյումների դիմակը:
Ինչ կուսակցություն, ինչ բան:
Մի՞թե այսքան անկատարյալ են խնդիրներ լուծելու մեխանիզմները, որ մեզ ու թեյ, կոյուղանյութ ու պատիվ խառնվել են իրար:
Սա է հիմնական խնդիրն ու հարցը, որ մարդիկ հերթական անգամ տարակուսած տալիս են իրար: Այսքան հիասթափեցնող երբեք չէր եղել կոյուղու աշխատանքը: Նույնիսկ երբ դրա նյութը խառնվում էր խմելու ջրերին, կամ մտնում տներ…
Ա. Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստում
- Փնտրվում է Նոյ. Աթոյան փողոցում մեկուկես ժամ տունը մաքրել են կոյուղաջրերից
- Քաղաքապետարանի ռեժիսուրայով՝ «մԵզանսցենա»
- Ինչո՞ւ են երևանյան փողոցներում անձրևաջրերը կուտակվում... Փոքր տրամագծերով խողովակներ, ապօրինի շինարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ