Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 14-օրյա քայլարշավ սկսելու մասին
Քաղաքական
12:10 31/03/2018
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 14-օրյա քայլարշավ սկսելու մասին

Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսում եմ 14-օրյա քայլարշավ դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի»,-ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց «Ելք» խմբակցության  ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց՝  անցնելու է Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներով, ներողություն խնդրեց այն քաղաքների բնակիչներից, որոնց բնակվայարերն այս փուլում չեն ընդգրկվել երթուղում:

««Իմ քայլը» նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը»,-հայտարարեց նա:

Փաշինյանն ասաց, որ ապրիլի 13-ին ժամը 18:30 ինքն ու քայլերթի մասնակիցները կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ կմեկնարկի հանրահավաքը: 
14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը կանցնեն միայն քայլելով, կկատարեն շուրջ 300 հազար քայլ:

Placeholder
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 14-օրյա քայլարշավ սկսելու մասին